|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունվարի 2020 թվականի N 06 |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 02-003-0212-0611 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.3102 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10.01.2020թ. N-1 / փ-2 դրական եզրակացությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Թալին համայնքի Երևան-Գյումրի մայրուղի 49 հասցեում , 02-003-0212- 0611 ծածկագրի տակ գտնվող 0.3102 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ՝գյուղատնտեսական նշանակության վարելահող , արոտավայր հողատեսքից , բնակավայրերի նպատակային նշանակություն , հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի : 2.Առաջարկել հողամասի սեփականատեր Վահրամ Գալստյանին եռամսյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ ( / 3102x528 / - / 1100x24.5 / -/2002x23.75 / =1.563.358 )1.563.358 դրամ 3.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 14.3 –րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն , նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|