Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Հակոբ Շավարշի Սարկիսյանի կողմից 29 հունիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/2101 դիմումը, 11 հունիս 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026VYSXAD և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տան մի մասը (բնակելի տան նկուղի մի մասը, բնակելի տան 1-ին հարկի մի մասը, թվով 2 բ/պ-ները կամ ա/հ-ները, բնակելի տան 2-րդ հարկը և թվով 3 բ/պ-ները կամ ա/հ-ները), ավտոտնակը, անասնաշենքը և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Կառուցապատող Հակոբ Շավարշի Սարկիսյանի կողմից 02-069-0019-0002 կադաստրային ծածկագրով Թալին համայնք Մաստարա բնակավայր 2-րդ փողոց 29 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 1633քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 551.85քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան մի մասը (բնակելի տան նկուղի մի մասը, բնակելի տան 1-ին հարկի մի մասը, թվով 2 բ/պ-ները կամ ա/հ-ները, բնակելի տան 2-րդ հարկը և թվով 3 բ/պ-ները կամ ա/հ-ները) - 331.95քմ, ավտոտնակը - 102․4քմ, անասնաշենքը – 66․42քմ և պարիսպը - 51.08քմ ճանաչել օրինական գույք, որպես Հակոբ Շավարշի Սարկիսյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 292803 (երկու հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր երեք) ՀՀ դրամ (331․95քմ x 631) + (219․9քմ x 379)
3.Հակոբ Շավարշի Սարկիսյանին սեփականության իրավունքով պատկանող 02-069-0019-0002 կադաստրային ծածկագրով 0․16 հա մակերեսով հողամասից ավել օգտագործվող 0․0033 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նշված ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: