Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 71-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2019 թվականի N 71-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի   2- րդ կետի և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ  հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է `

1.Հաստատել Թալին համայնքի 2020թ-ի տարեկան բյուջեն

Ø  եկամուտների մասով  185207,0 հազ դրամ          

Ø  ծախսերի մասով     185207,0  հազ դրամ          

Ø  հավելուրդի մասով  42,7հազ դրամ                   

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` 
համաձայն հատված 1-ի :
3.
Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` 
համաձայն հատված 2-ի:
4.
Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման`
 համաձայն հատված 3-ի:
5.
Հաստատել բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդը)` համաձայն հատված 4-ի:
6.
Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասորդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հատված 5-ի:
7.
 Հաստատել բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:
8.
Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` 
պահպանելով ծախսերի համամասնությունները:
9.<<
Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված  ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ:
10.
Սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կատարել համաձայն համայնքի ավագանու  26.12.2018թ. N 66-Ա որոշմամբ սահմանված չափորոշիչների, համայնքի ղեկավարի  կարգադրությամբ:
Կանխիկ դրամի վճարումը կատարել համայնքապետարանի դրամարկղի միջոցով
:
11.
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020թ-ի հունվարի 1-ից:

 


Կողմ -6

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner