|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2019 թվականի N 67-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.08.2014 ԹՎԱԿԱՆԻ N-46-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով << Նորմատիվ իրավական ակտերի մասին >>ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թալին համայնքի 26.08.2014թ. N-46-Ա որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝ ա)կանոնադրության վերնագրից, 1-ին և 11-րդ կետերից հանել <<մսուր >> բառը . բ)կանոնադրության 18-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ ՝ .<<Հաստատություն ընդունվում են մինչև 6 տարեկան երեխաները՝ նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներով սահմանված տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված >>խմբերում : Տարիքային հենքի վրա խմբերի ձևավորման անհնարինության դեպքում ձևավորվում են տարատարիք / խառը / խմբեր, որոնց գործունեությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի գերատեսչական ակտերի պահանջներին համապատասխան, առողջության մասին բժշկական տեղեկանքի հիման վրա >>: գ) կանոնադրություն 20-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբակցությամբ ՝ .<<Հաստատությունն իր գործունեությամբ համապատասխանում է մանկապարտեզ տեսակի, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովում է երեխաների խնամքը >>: 2. Հաստատել Թալինի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը կատարված փոփոխություններով, համաձայն կից հավելվածի: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
|
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.22 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|