|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2017 թվականի N 21-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի , 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՀՀ կառավարության 28.10.2010թ. N-1477-Ն որոշման դրույթներով , համայնքի ավագանին որոշում է ` 1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 2444,58 հա արոտավայրերը ենթակառուցվածքների հետ միասին մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը լիազորագրային կառավարման պայմանագրով հանձնել <<Թալին համայնքի արոտօգտագործողների միավորում >> սպառողական կոոպերատիվի կառավարմանը: 2.Արոտավայրերից օգտվելու համար վճար սահմանել մեկ պայմանական գլխի հաշվով ամսական 120 դրամ: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|