Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 մարտի 2025 թվականի N 27

“ՀԱՅՆԱԽԱԳԻԾ” ԲԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՑԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ 2-ՐԴ ԼՍՈՒՄ

Արձանագրություն

“Հայնախագիծ” ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն բնակավայրում կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսման

Հացաշեն բնակավայր

19/03/2025թ․

Համաձայն “Շրջակա միջավայրի վրա ազեցության գնահատման և փորձաքննության մասին” ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ մարտի 19-ին՝ ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի է ունեցավ “Հայնախագիծ”ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Հացաշեն բնակավայրի կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը։

Հանրային լսմանը մասնակցում էին

  • “ՇՄԱՓԿ” ՊՈԱԿ մասնագետ՝ Ս․Կիզիրյանը,
  • “Հայնախագիծ” ԲԲԸ-ի աշխատակից՝ Հ․Սողոմոնյանը,
  • Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Գ․Միրզախանյան,
  • Հացաշեն բնակավայրի վարչական ղեկավար՝ Ա․Կիրակոսյանը,
  • աշխատակիցները, բնակիչները, ուսուցիչները և այլն։

Բացման խոսքով հանդես եկավ Ա․Կիզիրյանը, ներկայացրեց, որ փորձաքննության է ներկայացվել “Հայնախագիծ” ԲԲԸ-ի կողմից Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։

Նախտեսվող գործունեություննիրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի պատվերով “Մինչև 2026թ․ կառուցվող, վերակառութցվող կամ հիմնանորոգվող 300 դպրոցներ”-ի ծրագրի շրջանակներում։ Նշեց, որ կատարվել են համապատասխան ծանուցումներ, գործունեության վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել մի շարք նախարարություններ, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները և փորձաքննական կենտրոնը, որոնց կարծիքների, առաջարկությունների և դիտողությունների հիման վրա հաշվետվությունը լրամշակվել է։ 

Հանրային քննարկման ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում հանրությունը կարող է իր կարծիքը, դիտողությունը կամ առաջարկությունը գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։

Նախատեսվում է կառուցել 144 աշակերտի համար դպրոց և 40 երեխայի համար մանկապարտեզ, ընդհանուր 1,2 հա մակերեսով հողատարածքի վրա, կառուցապատումը՝ 2037 քմ, կանաչապատումը՝ 5544 քմ, բարեկարգումը՝ ասֆալտապատ փողոցը՝ 1610,5 քմ, իսկ մայթեր, անցումներ՝ 1701 քմ։

Համաձայն հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվության՝ Կարմիր գրքերում գրանցված բուսատեսակներ և կենդանատեսակներ գործունեության ենթակա տարածքում չեն հայտնաբերվել։ Նախատեսվող գործունեության տարածքը չի առնչվում բնության հատուկ պահպանվող և (կամ) պատմամշակութային հուշարձանների հետ։

Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության նպատակն է բացահայտել, վերլուծել ու գնահատել բնապահպանական ազդեցությունները, որոնք կապված կլինեն քանդման, փորման, բեռնման աշխատանքների, հողային զանգվածների տեղափոխման, շինարարական տեխնիկայի շահագործման, բետոնային աշխատանքների, փոշու արտանետումների հետ՝ հիմքերի փորման, շինարարության փուլում, վառելիքի արտանետումներ՝ շինարարական տեխնիկայի շահագործման ժամանակ, շրջակա միջավայրը աղտոտող վնասակար նյութերը, թափոնները և այլ գործոններ։

Թվարկված աշխատանքների հնարավոր բացասական ազդեցություննրը կանխարգելելու, չեզոքացնելու կամ նվազեցնելու նպատակով նախատեսված են բնապահպանական միջոցառումներ, որոնք ներառված են հաշվետվության մեջ։

Խոսքը փոխանցեց “Հայնախագիծ” ԲԲԸ-ի աշխատակցին, ով մանրամասն ներկայացրեց նախատեսվող գործունեությունը, նշեց, որ նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է Հացաշեն բնակավայրում։ Կրթահամալիրը բաղկացած է լինելու 3 մասնաշենքից, 144 աշակերտի համար նախատեսված դպրոց, և մանկապարտեզ՝ 40 երեծայի համար։ Նախատեսված են մարզադաշտ, մանկապարտեզի սաների համար մանկական խաղադաշտ։ Մանկապարտեզի մասնաշենքը նախատեսված է երկու խմբի համար և միջանցքով կապված է լինելու դպրոցական մասնաշենքի հետ։

Հարցեր հնչեցին նախատեսվող գործունեության վերբերյալ, մասնավորապես՝ արևային վահանակների, կոյուղու, կանաչապատման տեսակային և քանակական կազմի, ոռոգման համակարգի, ջեռուցման, գազամատակարարման վերաբերյալ։

Նախաձեռնողի կողմից տրվեցին պատասխաններ, համաձայն, որի արևային վահանակները նախատեսվում են դպրոցի տարածքում, ոռոգման համակարգը սնվելու է տարածքում նախատեսված ռեզերվուարից, որում կուտակվելու է մաքրման սարքավորման միջոցով մաքրված ջուրը։ Ջուրը ջրասույզ պոմպի միջոցով մղվելու է ոռոգման համակարգ, նախատեսվում է տեղի կլիմայական պայմաններին բնորոշ ծառաթփային բուսականության տնկում, ջեռուցումը նախատեսված է էլեկտրական յուղային ռադիատորներով։ Նշվեց, որ նոր կրթահամալիրը կկառուցվի, այնուհետև կքանդեն արդեն հին դպրոց։

Հարց հնչեց ճանապարհների ծանրաբեռնվածության և վնասման վերաբերյալ, որին շինարարական կազմակերպության ներկայացուցիչը պատասխանեց, որ մեքենաների բեռնումը կիրականացվի համաձայն նորմերի, կիրականացվի ջրցան, ինչպես նաև կտեղափոխվի փակ ծածկով մեքենայով՝ փոշու արտանետումների նվազեցման նպատալով։

Այլ առաջարկություններ և դիտողություններ չներկայացվեցին և ամփոփելով լսումների արդյունքները, մասնակիցների կողմից գործունեությունն արժանացավ հավանության։



Կից փաստաթղթեր՝
(755.42 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner