|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2021 թվականի N 37-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 26.12.2018թ-ի թիվ 66-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ, հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թալին համայնքի ավագանու 26.12.2018թ. թիվ 66-Ա որոշման 1-ին մասի 17-րդ կետով սահմանված Հայաստանի և Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող 15.0 հազար դրամ սոցիալական օգնությունը դարձնել 150.0 հազար դրամ : 2.Օգնության տրամադրումը կատարել համայնքի ղեկավարի որոշման հիման վրա : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : |
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|