Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով , ելնելով փոքր ու միջին ձեռներեցությունը խթանելու նկատառումներից , հիմք ընդունելով << Հրշեջ Թոռնիկ >> ՍՊԸ-ի դիմումը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Ք. Թալին Գայի 1 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի նկուղային հարկից 41.8 քմ տարածք անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել << Հրշեջ Թոռնիկ >> ՍՊԸ-ին, << Դիակոնիա >> բարեգործական կազմակերպության միջոցներով հիմնված կարի արտադրամասի գործունեության դադարեցումը կանխելու և արտադրամասի արտադրանքի իրացումը խթանելու նպատակով : 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ -5 Դեմ -0 Ձեռնպահ-0
1.Արամյան Արամ 2.Ավետիսյան Գաբրիել 3.Գասպարյան Արարատ 4.Գրիգորյան Նարեկ 5.Գրիգորյան Աշոտ |