Ղեկավարվելով << Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով , հիմք ընդունելով ՀՀ կառավարության 30.11.2006թ. N-1728-Ն որոշումը << ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի / բնակավայրի / գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> , համայնքի ավագանին որոշում է ` 1.Թալին քաղաքի Քոթանյան փող. 11/23 հասցեում գտնվող 02-003-0041-0342 ծածկագրով 0.0805 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված արդյունաբերական , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից բնակավայրերի , իսկ գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտների հողերից հասարակական կառուցապատման : 2.Թալին համայնքի ղեկավարին ` << Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 143 հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում :
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Մ. Հակոբյանը |