Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով , հիմք ընդունելով ՀՀ կառավարության 30.11.2006թ. N-1728-Ն որոշումը Արագածոտնմարզի Թալին համայնքի / բնակավայրի / գլխավոր հատակագիծը հաստատելու մասին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին քաղաքի Խանջյան 18/3 հասցեում գտնվող 02-003-024-023 ծածկագրով (ըստ գրանցման վկայականի N 2772924 ) հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխված արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից բնակավայրերի , իսկ գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտների հողերից հասարակական կառուցապատման : 2.Հողամասում առկա շենքի նպատակային նշանակությունը փոխել արտադրականից հասարակական նշանակության օգտագործման նպատակը առևտրի և սպասարկման օբյեկտ: 3.Թալին համայնքի ղեկավարին քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14/3 հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզումև կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխություն : 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Կարապետյանը
|