Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ համայնքային քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10.01.2020թ. N-1 / փ-2 դրական եզրակացությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Թալին համայնքի Երևան-Գյումրի մայրուղի 49/1 հասցեում, 02-003-0212- 0614 ծածկագրի տակ գտնվող 0.0401 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ՝գյուղատնտեսական նշանակության վարելահող , հողատեսքից , բնակավայրերի նպատակային նշանակություն , հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի : 2.Առաջարկել հողամասի սեփականատեր Վահրամ Գալստյանին եռամսյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (/ 401x528 / - / 401x24.5 / =201904 ) 201904 դրամ : 3.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 14.3 –րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն , նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում : 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Ներսիսյանը
|