Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 25.03.2025 թ-ի թիվ 3 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Ն․Բազմաբերդ բնակավայրի 02-073-0232-0053 ծածկագրի տակ գտնվող 7,1736 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
__ հողի արժեքը-15,638,448 /տասնհինգ միլիոն վեց հարյուր երեսունութ հազար չորս հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ,
__համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-48,000 /քառասունութ հազար / ՀՀ դրամ, Ընդամենը՝ 15,686,448 / տասնհինգ միլիոն վեց հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր քառասունութ / ՀՀ դրամով օտարել «ԱՐՄԳՐԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: