Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 18
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 18

“ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ” ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԵՂՆԻԿ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՍՈՒՄ N 2

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում տեղի ունեցած հանրային լսում «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Եղնիկի հանքավայրի Հարավային երկորդ և երրորդ տեղամասերում նախատեսվող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

27․12․2024թ․

Եղնիկ բնակավայր

ՕՐԱԿԱՐԳ։«ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ն նախատեսում է Արագածոտնի մարզի Եղնիկի հանքավայրի Հարավային երկրորդ և երրորդ տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի Եղնիկ բնակավայրի վարչական տարածքում։

            Հանրային լսմանը մասնակցում էին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Գոհար Մինասյանը, Արագածոտնի մարզի Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավար՝ Տարոն Սարգսյանը, Արագածոտնի մարզի Շղարշիկ բնակավայրի վարչական ղեկավար Արաբո Հարությունյանը, Թալին համայնքի գյուղատնտեսության բնապահպանության բաժնի պետ՝ Գագիկ Միրզախանյանը, նախաձռնող՝ Գեղղամ Ղազարյանը։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի (03․05․2024թ․ ՀՕ-150-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023թվականի N2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ դեկտեմբերի 27-ին ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Եղնիկի հանքավայրի Հարավային երկրորդ և երրորդ տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը։

            Հանրային լսումը վարեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Գոհար Մինասյանը, ով հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց փորձաքննական գործընթացը և կատարված աշխատանքները։ Ներկայացվեց, որ համաձայն Օրենքի նախատեսվող գործունեությունը դասակարգվում է որպեք Բ կատեգորիայի գործունեության տեսակ։

            Հաշվետվությունն Օրենքով սահմանված կարգով ներկայացվել է շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների և տարբեր գերատեսչություններին կարծիքներ ստանալու նպատակով։ Փորձաքննության իրականացման արդյունքում հաշվետվության վերաբերյալ եղել են առաջարկություններ և դիտողություններ, որոնց հիման վրա հաշվեվությունը ներկայացվել է նախաձեռնողին լրամշակման։

            Լրամշակված հաշվետվությունը ներկայացնելուց հետո, օրենքով և կատավարության որոշման պահանջներին համապատասխան նշանակվել են հանրային լսումներ։ Այս հանրային լսումն օրենքով 2-րդն է։

            Այնուհետև փորձաքննական կենտրոնի մասնագետը ներկայացրեց նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկությունը։

            Հնչեց հարց Սևակ Հակոբյանի կողմից, թե կոնկրետ որտեղ է հանքավայրի տեղադիրքը։ Նախաձեռնող՝ Գեղամ Ղազարյանը պարզաբանեց, ինչից հետո Սևակ Հակոբյանը պատասխանեց, որ տարածքը շատ մոտ է բնակելի տներին և այդտեղ չի կարելի արդյունահանում թույլատրել, ինչին ընկերությունը պարզաբանեց, որ իր սեփական տարածքում է գործունեություն իրականացնելու, որ դեռ երկրաբանական ուսումնասիրություն է կատարվելու, պաշար է հաստատվելու, հետո գուցե և այդ տարածքը չներառեն։ Սևակ Հակոբյանը հակադարձեց, որ եթե այս փուլում իրենք նույնիսկ համաձայնեն պետք է իմանան, որ հետագայում, եթե բնակելի տներին այդքան մոտ հատվածը լինի, բնակիչները դեմ կլինեն, ինչպես նաև ինքը։ Բնակիչները նույնպես արձագանքնեցին Սևակին և կրկնեցին, որ բացառեն բնակելի տներին մոտ կոնկրետ այդ հատվածը։ Բնակիչներից մեկն  իր դժգոհությունն արտահայտեց, որ ընկերությունը մյուս տարածքների ռեկուլտիվացիան էլ չեն կատարել։

            Փորձագետ Գոհար Մինասյանը մանրամասն ներկայացրեց, որ հետագա արդյունահանում իրականացնելու համար ընկերությունը կրկին պետք է հանրային լսում իրականացնի, կրկին հաշվետվություն կազմի և ներկայացնի փորձաքննության, որ տվյալ լսման արդյունքում տրվելու է փորձաքննական եզրակացություն միայն երկրաբանական ուսումնասիրության համար։

            Ամփոփելով հանրային լսման արդյունքները՝ համայնքի մասնակիցները որոշեցին հավանություն տալ «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Եղնիկի հանքավայրի Հարավային երկրորդ և երրորդ տեղամասերում նախատեսվող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին, վերոնշյալ խնդիրները հաշվի առնելու պայմանով։

            Արձանագրությանը կցված է հանրային լսումների մասնակիցների ցանկը։

 



Կից փաստաթղթեր՝
(406.81 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner