ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կաքավաձոր բնակավայր
2025թվականի փետրվարի 21-ին, ժամը 12։00-ին, “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” օրենքով և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգով, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ “Դարի Քար” տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը։
Բացման խոսքով հանդես եկավ Թալին համայնքի ներկայացուցիչ Գագիկ Միրզախանյանը, այնուհետև խոսքը փոխանցեց “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Քրիստինե Հարությունյանին։ Հարությունյանը նշեց, որ փորձաքննության գործընթացն իրականացվում է “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” օրենքի պահանջներին համապատասխան և ներկայացրեց փորձաքննության գործընթացը, նշեց, որ փորձաքննության գործընթացին մասնակցել են պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և ՇՄՆ ստորաբաժանումները, խոսեց նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և բնապահպանական ռիսկերի մասին։ Նշեց, որ նախաձեռնողը ՇՄԱԳ-ում նախատեսել է մի շարք մեղմացուցիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմելու և նվազեցնելու հնարավոր ազդեցությունները։ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջարկություններ ունենալու դեպքում կարող են դրանք ներկայացնել բանավոր կամ պաշտոնական էլեկտրոնային փոստին և խոսքը փոխանցեց նախաձեռնողի ներկայացուցիչներին։
Ընկերության ներկայացուցիչ Գևորգ Հովսեփյանը ներկայացրեց նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, նշեց, որ հանքավայրի պաշարները հաստատվել են տարածքում իրականացված երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում, խոսեց բնապահպանական ազդեցությունների և դրանք մեղմացնող միջոցառումների մասին։ Հովսեփյանը նշեց, որ ընկերությունը նախատեսել է սոցիալական աջակցություն ցուցաբերել համայնքին, անհրաժեշտության դեպքում տեխնիկա տրամադրել բնակիչներին, իսկ գործունեության արդյունքում կստեղծվի մոտ 19 աշխատատեղ և աշխատանքներին հիմնականում կներգրավվեն համայնքի բնակիչները։
Հարությունյանի կողմից հնչեցին հարցեր հանքավայրի ռեկուլտիվացիոն աշխատանքների համար նախատեսված գումարի չափի վերաբերյալ, որին ի պատասխան նշվեց, որ ռեկուլտիվացիան իրականացվելու է աստիճանաբար՝ շահագործմանը զուգահեռ։ Ծավալվեց քննարկում և հարց ու պատասխանի միջոցով բոլոր հարցերը պարզաբանվեցին։
Նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելուց հետո Հարությունյանը խոսքը փոխանցեց ներկաներին՝ իրենց հուզող հարցերը հնչեցնելու համար։
Բնակիչների կողմից հարցեր չհնչեցին, բոլորը միաձայն նշեցին, որ դեմ չեն հանքավայրի շահագործմանը և, որ իրենք ուրախ կլինեն աշխատել հանքավայրում։
Վարչական ղեկավար Արգիշտի Մխիթարյանը նշեց, որ հանքավայրի շահագործումը կարևոր նշանակություն ունի համայնքի համար, ինչի հետևանքով կստեղծվեն աշխատատեղեր և բնակիչները չեն արտագաղթի համայնքից։
Ք․Հարությունյանը ամփոփեց հանրային լսումը և շնորհակալություն հայտնեց ներկաներին։
Հանրային լսմանը մասնակցում էին ազդակիր համայնքի բնակիչներ, Կաքավաձոր բնակավայրի վարչական ղեկավարը, Թալին համայնքի և նախաձեռնողի ներկայացուցիչները և “Դարի քար” ընկերության տնօրենը։
Բնակիչները հավանություն տվեցին նախատեսվող գործունեությանը։
Հանրային լսման լուսանկարները կցվում են սույն արձանագրությանը։
Վարող և քննարկումների պատասխանատու՝ Ք․Հարությունյան
“Դարի Քար” ՍՊԸ-ի տնօրեն՝ Մ․Մխիթարյան