Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և <<Համայնքային ծառայության մասին >> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով , համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15 %-ի չափով : 2.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում երկար տարիների՝ 5-10 տարի աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 5 %-իչափով, 10 տարի և ավել աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15 %-ի չափով: 3.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում սահմանված հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է աշխատավարձի հետ ընդհանուր գումարով : 4.Համայքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը : 5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում սույն թվականի հունիսի 1-ից :
|