Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի , ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի , 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ, 68-րդ հոդվածների պահանջներով , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի և այդ որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի >> 5-րդ գլխի պահանջներով , Թալին համայնքի գլխավոր հատակագծին , քաղաքաշինական գոտիավորվման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և հաստատել մեկնարկային գին համաձայն հավելվածի : 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը տասներորդ օրվանից : Կողմ -6 Դեմ -0 Ձեռնպահ -0 1.Արամյան Արամ 2.Գասպարյան Արարատ 3.Գրիգորյան Աշոտ 4. Ավետիսյան Գաբրիել 5.Գրիգորյան Նարեկ 6.Գրիգորյան Մանվել |