Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Էդվարդ Վարազդատի Գրիգորյանի կողմից 21 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, 31 մարտ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026KNGKQ8, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը, բ/պ-ը կամ ա/հ-ը և անասնաշենքը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Թալին համայնք Մաստարա բնակավայր 25-րդ փողոց 11 բնակելի տուն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-069-0106-0001-ից և 02-069-0106-0003-ից կադաստրային ծածկագրերով հողամասերից առանձնացված ընդհանուր՝ 0․1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 197․48քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը, բ/պ-ը կամ ա/հ-ը – 89․49քմ և անասնաշենքը – 107․99քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Էդվարդ Վարազդատի Գրիգորյանին գնել օրինական ճանաչված 197․48քմ ընդհանուր մակերեսով շինությունները՝ բնակելի տունը, բ/պ-ը կամ ա/հ-ը 1քմ-ի օտարման համար վճարելով 1893 (մեկ հազար ութ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ, անասնաշենքը 1քմ-ի օտարման համար վճարելով 1262 (մեկ հազար երկու հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ իսկ 1000քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով՝ 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: