|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
26 ապրիլի 2024 թվականի N 6 |
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ԵՎ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի համայնքապետարանի դահլիճում ՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Տիգրան Մեծ-1» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Թալին բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ, իսկ ժամը 15:00-ին Արագածավան բնակավայրի վարչական շենքում՝ Արագածավան բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումները: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 95111468:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Խաչատուր Տերտերյան (talinihamayqapetaran@list.ru, հեռախոս +374 77002757): |
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(33.50 Կբ)
|
|
|
|