|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2020 թվականի N 16 |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 02-003-0211-0807 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.7989 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 23.01.2020թ. N-1 / փ-12 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել ք. Թալին Երևան-Գյումրի մայրուղի 53/1 հասցեում, 02-003-0211-0807 ծածկագրի տակ գտնվող, Սուրեն Գրիգորյանի սեփականություն հանդիսացող 0.7989 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ բնակավայրերինշանակության հասարակական կառուցապատման հողատեսքից, արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության , արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի : 2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3–րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
|
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|