Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով , <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ՝ 1.Հաստատել Թալին համայնքի 2020թ. տարեկան բյուջեն ՝ -----եկամուտների մասով - 205317.3 հազ. դրամ -----ծախսերի մասով - 205317.3 հազ. դրամ ----հավելուրդի մասով - 41099.0 հազ. դրամ 2.Թալին համայնքի ավագանու 26.12.2019թ. <<Թալին համայնքի 2020թ. տարեկան բյուջեն հաստատելու մասին >> N-71-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ համաձայն հավելվածի : 3.Հաստատել Թալին համայնքի 2020թ. տարեկան բյուջեն կատարված փոփոխություններով , համաձայն 1-6 հատվածների : 4.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 29.01.2020թ. N-05-Ա որոշման 2-րդև 3-րդ կետերը : 5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Գրիգորյանը
|