Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի , ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի , 57-րդ հոդվածի 2-րդ մասի ,67-րդ և 68-րդ հոդվածների պահանջներով , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> - ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով , Թալին համայնքի գլխավոր հատակագծին , քաղաքաշիանական գոտիավորվման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան , հիմք ընդունելով Ա/Ձ <<Գրիգոր Չիչոյան >>-ի կողմից կատարված գույքի գնահատմանն հաշվետվությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Տալ համաձայնություն , Թալին համայնքի սեփականություն հանդիսացող , ք. Թալին Խանջյան 8/5 հասցեում գտնվող 02-003-0025-0343 ծածկագրով գույքը ` 0.00636 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և այդ հողամասի վրա գտնվող համայնքապետարանին պատկանող , վարչական շենքից առանձնացված 02-003-0025-0345-001-001 ծածկագրով 30.09 քմ տարածքը աճուրդ-վաճառքով օտարելու : 2.Գույքի վաճառքի մեկնարկային գին սահմանել 730,0 հազ. դրամ :
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Միքայելյանը
|