Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով , հիմք ընդունելով <<Համայնքը և Երիտասարդները >> Երիտասարդական, Խորհրդատվական հասարակական կազմակերպության 22.10.2018թ. N- 056/614 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Տալ համաձայնություն ` Թալին համայնքի սեփականություն հանդիսացող , ք. Թալին Խանջյան 9 հասցեում գտնվող 02-003-0059-0281-001 ծածկագրով վարչական շենքի 2-րդ հարկից 62.7 քմ ընդհանուր մակերեսով տարածք մինչև 2020թ. հունվարի 1-ը անհատույց , իսկ 2020թ. հունվարի 1-ից ամսեկան 35000 դրամ վարձավճարով , անորոշ ժամկետով օգտագործման տրամադրելու <<ՀԱՄԱՅՆՔԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ>> Երիտասարդական , Խորհրդատվական ՀԿ –ին , կազմակերպության կողմից գործունեություն ծավալելու նպատակով, պայմանով , որ կազմակերպությունը մինչև գործունեություն ծավալելը վերանորոգելու է հատկացված տարածքը , ինչպես նաև ապահովելու է տարածքի պահպանությունը և շենքի շրջակա հողամասի բարեկարգումը : 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Ավետիսյանը
|