ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Եղնիկ բնակավայր
22.01.2025թ.
Ս/թ. հունվարի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Արագածոտնի մարզի Շղարշիկի տուֆերի հանքավայրի արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ նախագծային փաթեթի վերաբերյալ հանրային լսումը։
Մասնակցեցին՝
Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավար Տ. Սարգսյանը, Թալին համայնքի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Գ. Միրզախանյանը, «ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա. Դավթյանը, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Բաղդասարյանը և գլխավոր տնօրենի տեղակալ Ռ. Քոչարյանը, ինչպես նաև համայնքի բնակիչները (մասնակիցների ցանկը կցվում է):
Զեկուցումներ՝
Բացման խոսքով հանդես եկավ Թալին համայնքի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Գ. Միրզախանյանը, որը ողջունեց բնակիչներին, ներկայացրեց հանրային լսման նպատակը և խոսքը փոխանցեց նախագծող ընկերության՝ Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Բաղդասարյանին.
- Բարև ձեզ համայնքի հարգելի ներկայացուցիչներ։
Ես Արամ Բաղդասարյանն եմ, Գեոէկոնոմիկա ՓԲԸ-ի՝ նախագծող կազմակերպության գլխավոր տնօրենը։ Այս նախագծի նպատակն է ձեզ ներկայացնել Արագածոտնի մարզի Շղարշիկի տուֆերի հանքավայրի «Արևմտյան» տեղամասից օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը։
1. Ներկայացվող նախագիծը մշակվել է բավարար իրավաբանական հիմքերով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հաստատված՝ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջներին, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության «ԷՅԴԻՄԱՅՆԻՆԳ» ընկերությանը տրամադրած Նախագծի մշակման Տեխնիկական առաջադրանքի դրույթներին համապատասխան։
2. Տեղամասի տուֆերի որակատեխնոլոգիական բնութագիրը տրվել է լաբորատոր փորձարկումների ու դաշտային աշխատանքների տվյալների հիման վրա, որի արդյունքում պարզվել է, որ տեղամասի օգտակար հանածոյի որակն ու ֆիզիկամեխանիկական հատկությունները բավարարում են «Պատքարերլեռնային ապարներից։ Տեխնիկական պայմաններ» 4001-2013 և «Խիճ և ավազ ծակոտկեն լեռնային ապարներից։ Տեխնիկական պայմաններ» 22263-76 ԳՕՍՏ-երի տեխնիկական պահանջներին։
3. Տեղամասի օգտակար հանածոն իր ճառագայթահիգիենիկ հատկություններով համապատասխանում է նորմատիվ փաստաթղթի պահանջներին և կարող է օգտագործվել շինարարական աշխատանքներում առանց սահմանափակումների։
4. Տեղամասի հիդրոերկրաբանական, լեռնաերկրաբանական և լեռնատեխնիկական պայմանները միանգամայն բարենպաստ են դրա բաց եղանակով մշակման համար։
5. Օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարները կազմում են մոտ մոտ 1029.6 հազ. մ3, օգտակար հանածոյի կորուստները բացահանքի կողերում և հատակում կազմում են 19 %։ Մակաբացման ապարների ծավալը կազմում է 191.4 հազ. մ3։
6. Բացահանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 43.0 հազ. մ3 տուֆային զանգված, ծառայման ժամկետը՝ 20 տարի։ Տարեկան մարվող պաշարների քանակը մոտ 53.1 հազ. մ3 է։
7. Տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները նախատեսվում է իրականացնել շուրջտարյա աշխատանքային ռեժիմով. մեկ տարում աշխատանքային օրերի թիվը` 305, մեկ շաբաթում աշխատանքային օրերի թիվը՝ 6, մեկ օրում աշխատանքային հերթափոխերի թիվը` 1, մեկ հերթափոխի տևողությունը` 8 ժամ:
9. Տեղամասի շահագործումը նախատեսվում է իրականացնել խորացող մշակման համակարգով՝ աշխատանքային աստիճանի 0.42 մ բարձրությամբ և ներքին ժամանակավոր լցակույտաառաջացմամբ։
10. Մակաբացման ապարները ավտոինքնաթափերով տեղափոխվում են տեղամասի հարավային հատվածում նախատեսվող ներքին ժամանակավոր լցակույտ, տեղափոխման միջին հեռավորությունը կազմում է մոտ 150 մ։ Այնուհետև բացահանքի հատակում համապատասխան հրապարակ ապահովելու դեպքում նախատեսվելու է իրականացնել ներքին լցակույտաձևավորում։
11. Օգտակար հանածոյի պոկումը տուֆային զանգվածից նախատեսվում է իրականացնել մեխանիկական եղանակով՝ քարհատ մեքենաների միջոցով։
12. Բացահանքի մատակարարումը տեխնիկական ջրով նախատեսվում է կատարել արդյունահանման աշխատանքների ժամանակ փոշենստեցման, աշխատանքային հրապարակների, ճանապարհների և ժամանակավոր արտաքին լցակույտի ջրցանման նպատակով: Տեխնիկական ջրամատակարարումը նախատեսվում է կազմակերպել ջրցան-լվացող մեքենայով: Խմելու ջրի մատակարարումը նախատեսվում է իրականացնել ջրի ցիստեռնով։
13. Բացհանքում բոլոր լեռնային աշխատանքները պետք է կատարվեն բաց եղանակով մշակվող հանքավայրերի գործող անվտանգության միասնական կանոններին (ԱՄԿ) և շահագործման տեխնիկական կանոններին (ՇՏԿ) խստիվ համապատասխան:
14. Նախագծի իրականացումից առաջացող սոցիալական ազդեցության գնահատմամբ պարզվել է, որ տեղամասի շահագործման կամ փակման արդյունքում բնակչության տարհանման խնդիր չի առաջանա։ Նախատեսվում է բացահանքի աշխատանքային գործընթացում ներգրավել մոտակա համայնքների բնակչությանը, ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների համար տրամադրել տարեկան 500.0 հազ. դրամ գումար։
Այժմ համառոտ ներկայացնեմ ՇՄԱԳ հաշվետվությունը, որը մշակվել է ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան։
Տեղամասը ներկայացված է գյուղատնտեսականնպատակներիհամարանօգտագործելիտարածքներով:Այդպիսիտարածքներում բաց եղանակով տեղամասի շահագործումնաոաձնակի բացասական ազդեցություն չի թողնում շրջակա միջավայրի վրա: Տեղամասիտարածքը նաևզուրկէշինարարականևկոմունիկացիոնկառույցներից:
Շահագործականաշխատանքներիվնասակարազդեցությունըշրջակամիջավայրիվրակարտահայտվիհիմնականումշարժիչներիցմթնոլորտ գազերի արտանետմամբ: Փոշեգոյացում կլինի ավտոտրանասպորտի աշխատանքի ժամանակ, պատրաստի արտադրանքի տեղափոխման ընթացքում։
Տեղամասիշահագործմանընթացքումշրջակամիջավայրիաղտոտվածությունընվազագույնի հասցնելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ բնապահպանականմիջոցառումները.
Øպարբերաբարհսկելմթնոլորտայինօդիմաքրությունըբացահանքում, ավտոճանապարհներինևմակաբացմանապարներիկուտակմանտեղերում`պահպանելովօդում փոշու սանիտարական նորմը: Փոշենստեցմաննպատակովպարբերաբար կատարել ջրցանում,
Øօգտագործվող սարքավորումները (բուլդոզեր, էքսկավատոր, ավտոտրանսպորտ) աշխատացնելսարքին վիճակում,
Øօգտակարհանածոյիհանույթիցհետոբացլեռնայինաշխատանքներովխախտվածտարածքներում իրականացնել ռեկուլտիվացիոն աշխատանքներ։
Տեղամասի շահագործումը չի բերի տեխնածին վտանգավոր երևույթների առաջացման,իսկնախատեսվածբնապահպանականմիջոցառումներիիրականացումընվազագույնիկհասցնիվնասակարազդեցությունըշրջակա միջավայրիվրա:
Ամփոփելով վերոշարադրյալը, հարկ է նշել, որ նախագծի իրացումը կապահովի ինչպես նոր աշխատատեղեր, այնպես էլ լրացուցիչ մուտքեր պետական և համայնքային բյուջեներ։
Ա. Բաղդասարյանը նախագիծը ներկայացնելուց հետո շնորհակալություն հայտնեց և ասաց, որ պատրաստ է պատասխանել հարցերին։
Գ. Միրզախանյանը հավելեց, որ հանքավայրը վարչականորեն գտնվում է Շղարշիկ բնակավայրում, բայց քանի որ սահմանակից է Եղնիկ բնակավայրին, անհրաժեշտություն է առաջացել հանրային լսում կազմակերպել նաև այդտեղ։
Բնակիչները սկսեցին արտահայտել իրենց մտահոգությունները, որից հիմնականը կապված էր արտանետվող փոշու հետ, քանի որ, ըստ իրենց, հանքավայրը գտնվում է բնակելի գոտուն շատ մոտ։ Ա. Բաղդասարյանը փորձեց փարատել դրանք՝ նշելով, որ շահագործման ընթացքում իրականացվելու են փոշենստեցման աշխատանքներ։ Սակայն ամենամոտ գտնվող տան բնակիչը կասկածանք հայտնեց, որ այդ աշխատանքները կիրականացվեն կամ որևէ օգուտ կտան՝ օրինակ բերելով տարածքում գործող այլ հանքավայրերի, նշելով նաև, որ փոշու գոտում են գտնվում դպրոցը և պտղատու այգիներ, որոնք եկամտի աղբյուր են բնակիչների համար։ Բնակիչը շարունակելով իր խոսքը՝ օրինակներով թվարկեց, որ հանքավայրերը շահագործման ավարտից հետո չեն ռեկուլտիվացվում։ Ի պատասխան այս մտահոգությանը՝ Ա. Բաղդասարյանը համառոտ ներկայացրեց համաձայն նախագծի իրականացվելիք ռեկուլտիվացիոն աշխատանքների բնույթը և վճարվող գումարները։ Հավելելով, որ այս գործընթացը հսկվելու է տեսչական մարմնի կողմից։
Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավար Տ. Սարգսյանը առաջարկեց մյուս հանքավայրերի խնդիրները չկապել սույն գործունեությանը և քննարկել առանձին ժողովով, ինչպես նաև կարծիքները հիմնավորել։
Ա. Բաղդասարյանը շեշտեց, որ սույն նախագծային փաթեթը ներկայացվելու է համապատասխան փորձաքննությունների, այդ թվում՝ նաև ՇՄ նախարարություն և խնդիրների առկայության դեպքում իրականացվելու են համապատասխան միջոցառումներ։ Քննարկաման ժամանակ նշվեց, որ սանիտարապաշտպանական գոտին տվյալ դեպքում կազմում է 100 մ, ինչը չի գերազանցվի Շղարշիկի տուֆերի հանքավայրի արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման ժամանակ։
«ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա. Դավթյանն էլ նշեց, որ շահագործման ընթացքում իրենք օգտագործելու են ժամանակակից տեխնիկական սարքավորումներ և տեխնոլոգիական լուծումներ, ինչն էլ ավելի կնվազեցնի բնապահպանական ռիսկերը։
Բնակիչներից մեկն էլ հարց բարձրացրեց, թե ինչու հանրային լսումը իրենց բնակավայրում այս փուլում իրականացվում։ Հարցին պատասխանեց Ա. Բաղդասարյանը նշելով, որ համաձայն օրենսդրական պահանջների իրականացվել են հանրային լսումներ այն բնակավայրում, որտեղ վարչականորեն գտնվում է հանքավայրը, սակայն այս փուլում նախարարությունը որոշեց, որ Եղնիկ բնակավայրը նույնպես համարվում է ազդակիր, քանի որ գտնվում է հանքավայրին մոտ։
Ա. Դավթյանն էլ շարունակեց, որ իրենց գործողությունները կատարել են ընթացակարգերին և օրենքի տարրին համապատասխան։
Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ ինքը կողմ է հանքավայրի շահագործման, բայց ներկայացրեց գյուղի ճանապարհների վերանորոգման խնդիրը՝ ակնկալելով, որ «ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը կունենա իր ներդրումը այս հարցի լուծման մեջ, որին ի պատասխան և շահագործող, և նախագծող ընկերությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ դրանք տեխնիկական հարցեր են և իհարկե լուծելի։
Տեղի ունեցավ բուռն քննարկում, որտեղ անընդհատ արծածվում էր սանիտարապաշտպանական գոտու խնդիրը, որովհետև բնակիչը պնդում էր, որ իր տունը սեփական չափումների համաձայն գտնվում 283 մ հեռավորության վրա։ Տ. Սարգսյանը տեղում իրականացրեց կադաստրային քարտեզով չափում, ըստ որի այն 333.7 մ էր։
Բուռն քննարկումից հետո Տ. Սարգսյանըառաջարկեցամփոփել հանրային լսումը, քանի որ քննարկումը այս տեմպով կարող է անվերջ տևել. առաջարկեցկատարելչափումներ և հանքավայրի սահմանները համապատասխանեցնել նորմերին, թվարկեց հանքավայրերի շահագործման առավելությունները և թերությունները՝ համապատասխանաբար առանձնացնելով բնակավայրին/համայնքին օգուտ կամ վնաս լինելը, որոնք արտահայտվում են աշխատետեղերի ապահովմամբ, բյուջեյի մուտքերի ու այլ տեխնիկական աջակցությունների տեսքով և որպես բացասական կողմ՝ փոշու արտանետումը։ Առաջարկեց անցնել հաջորդ փուլ և 4-րդ լսման ընթացքում փաստերով հիմնավորել սանիտարապաշտպանական գոտու նորմը և հանքավայրի հեռավորության տարբերությունը։
Շնորհակալություն հայտնելով ներկաներին Գ. Միրզախանյանը լսումն ավարտեց։
Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Ավետիսյան
Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավար Տ. Սարգսյան
«ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա. Դավթյան
«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի գլխ. տնօրեն Ա. Բաղդասարյան
Հանրային լսման արձանագրող Ռ. Քոչարյան