Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2026թվականի մայիսի 8-ի N 640-Լ որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Թալին համայնքում 2026թվականի կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով, հետևյալ կազմով`
Հանձնաժողովի նախագահ՝ - Գուրգեն Թադևոսյան, Թալին համայնքի ղեկավարի տեղակալ
անդամներ՝ - Սոս Հարոյան, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ
- Նարեկ Գևորգյան, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ
- Մոսկով Մարգարյան, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի երկրորդ կարգի մասնագետ
- Թաթուլ Ծառուկյան, ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ
- Մարտուն Մովսիսյան, գյուղ ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի Թալինի տարածաշրջանային համաճարակաբան։