Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.09.2020թ. N-1 / փ-87 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել ք. Թալին Գայի փող . 86 հասցեում , գտնվող 02-003-0224-0631 ծածկագրի տակգտնվող , <<Էներգոդաշտ >> ՍՊԸ- ի սեփականություն հանդիսացող 8.1 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից, էլեկտրաեներգիայի, կապի ,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության , էներգետիկայիգործառնական նշանակության հողերի : 2.Առաջարկել հողամասի սեփականատեր <<Էներգոդաշտ>>ՍՊԸ- ին եռամսյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (/ 81000 x 528 / - / 81000 x 23,75 / ) 40.844.250 /քառասուն միլիոն ութ հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր հիսուն /դրամ : 3.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 14.3–րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում : 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Ներսիսյանը |