Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով , համայնքի ավագանին որոշում է ՝ 1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2020թ-ի դեկտեմբերի 18-ի թիվ 9 հերթական նիստի օրակարգը հետևյալ տեսքով՝
1) Թալին քաղաքի վարչական տարածքում 2021թ-ի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին: 2) Թալինի համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 3) Թալին համայնքի ղեկավարի 2021 թվականի վարձատրության չափը հաստատելու մասին: 4) Թալին համայնքի 2020թ-ի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին : 5) Թալին համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին: 6)Թալինի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: 7)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: 8)Թալին համայնքի սեփականություն հանդիսցող հողմասերը վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին: 9) Թալին համայնքի ավագանու 14.08.2020թ. N 45-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: 10)Թալին համայնքի 02-003-0122-0009 ծածկագրով 0,04 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Կողմ - 7 Դեմ-0 Ձեռնպահ-0
1.Արամյան Արամ 2.Ավետիսյան Գաբրիել 3.Գասպարյան Արարատ 4.Գրիգորյան Աշոտ 5. Գևորգյան Թամարա 6. Գալստյան Մարտուն 7. Գրիգորյան Մանվել
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ |