Նկատի ունենալով Թալինի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում երեխաների թվի կտրուկ նվազումը կապված երեխաների մեծ մասի դպրոց հաճախելու հետ և մանկապարտեզ հաճախելու նոր դիմումների բացակայությունը , ինչպես նաև հաշվի առնելով մնացած /10-15/ երեխաներին Թալինի թիվ 3 մանկապարտեզում տեղավորելու հնարավորությունը , ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 15-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի դրույթներով , համայնքի ավագանին որոշում է` 1.2018թ. օգոստոսի 1-ից դադարեցնել Թալինի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի գործունեությունը : 2.Թալինի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում կատարել գույքագրում և գույքը ի պահ հանձնել Թալինի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին : 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : |