Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով , ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով , հիմք ընդունելով ՀՀ հայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.04.2019թ. N1/փ-30 եզրակացությունը , համայնքի ավագանին որոշում է ՝ 1.Հաստատել Թալին համայնքի Երևան-Գյումրի մայրուղի 52/4 հասցեում , 02-003-0214-0626 ծածկագրով հողամասից առանձնացված 0,1046 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողեր հողատեսքից , բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսքի : 2.Առաջարկել հողամասի սեփականատեր Անդրանիկ Տիգրանյանին եռամսյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (528-23.75X1046=527446 )527446 դրամ : 3.Թալին համայնքի ղեկավարին՝ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն , նշված փոոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում : 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ - Դեմ- Ձեռնպահ-
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Միքայելյանը
|