Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինության ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 15.01.2021թ. N1/փ-1 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 02-003-0227-0046 ծածկագրի տակ գտնվող 0,5 հա մակերեսով հողամասի նպատակային նծանակության փոփոխությունը՝ անտառային, ջրային և պահուստային հողատեսքից, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրեր գործառնական նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14,3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներորդ օրվանից :
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա.Կարապետյանը |