Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 39-րդ հոդվածով և «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 20-22-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչի Նունե Դավթյանի իրազեկումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչի իրազեկումը 2026 թվականի մայիսի 16-ին հանրային հավաք կազմակերպելու մասին ընդունել ի գիտություն։
2.Հանդիպումն անցկացնել իրազեկման մեջ նշված վայրում և ժամկետում.
1)հավաքի սկիզբը` ժամը 13։30-ին, ավարտը 15։00-ին Թալինի մանկական զբոսայգու հարակից տարածք։
3.Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշման մասին տեղեկացնել հանրային հավաքի կազմակերպիչներին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թալինի բաժին, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև համայնքապետարանի պաշտոնական կայքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: