Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2- րդ կետի և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է ` 1.Հաստատել Թալին համայնքի 2020թ-ի տարեկան բյուջեն
- եկամուտների մասով 185207,0 հազ դրամ
_ ծախսերի մասով 185207,0 հազ դրամ
_ հավելուրդի մասով 42,7հազ դրամ
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի : 3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի: 4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի: 5.Հաստատել բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդը)` համաձայն հատված 4-ի: 6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասորդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հատված 5-ի: 7. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագի-տական դասակարգման` համաձայն հատված 6-ի: 8.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները: 9.<<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ: 10. Սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կատարել համաձայն համայնքի ավագանու 26.12.2018թ. N 66-Ա որոշմամբ սահմանված չափորոշիչների, համայնքի ղեկավարի կարգադրությամբ : Կանխիկ դրամի վճարումը կատարել համայնքապետարանի դրամարկղի միջոցով : 11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020թ-ի հունվարի 1-ից:
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
|