Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով,
ՈՐՈՇՈւՄ ԵՄ ՝
1. Թալին համայնքի ղեկավարի 2024թվականի հոկտեմբերի 29-ի N 2029-Ա «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին կից գենդերային քաղաքականության իրականացման և գենդերային բռնության դեմ պայքարի հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» որոշման հավելված 2-ում կատարել փոփոխություն՝ խորհրդի նախագահ Գուրգեն Թադևոսյանի փոխարեն խորհրդի նախագահ նշանակել Սպարտակ Ավետիսյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից