Այսօր: Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 487
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 օգոստոսի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՓՈՍԱԼՑՄԱՆ և ՃԱՔԱԼՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2026 թվականի ընթացքում փոսալցման աշխատանքների կատարման ժամանակ եղանակային անբարենպաստ պայմանների՝ անձրևների և ձնհալի հետևանքով, ճանապարհների առանձին հատվածներում առաջացել են նոր փոսեր և անհարթություններ, ինչպես նաև առկա փոսալցումների չափագրման տվյալների միջև արձանագրվել են էական տարբերություններ, ինչի հետևանքով խոչընդոտվում է տրանսպորտային միջոցների բնականոն և անվտանգ երթևեկությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սեղմ ժամկետներում իրականացնել լրացուցիչ փոսալցման շինարարական աշխատանքներ։
Հաշվի առնելով աշխատանքների հրատապությունը և համայնքի բնակավայրերում երթևեկության անվտանգությունն ու բնականոն կազմակերպումն ապահովելու անհրաժեշտությունը՝ և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով՝ անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացը։

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրերում արհեստական անհարթությունների, փոսալցման և ճաքալցման աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner