Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 15
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 նոյեմբերի 2024 թվականի N 15

“ՍԹՈՈՒՆ ԱՅԼՆԴ” ՍՊԸ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ ՕԲՍԻԴԻԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ, ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ, Գ․ԱՐԱԳԱԾԱՎԱՆ

27 նոյեմբերի 2024թ

Ս/թ․ նոյմբերի 27-ին, ժամը 12։00 ՀՀ Արագածոտնի մարզի, Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ “ՍԹՈՈՒՆ ԱՅԼՆԴ“ ՍՊԸ կողմից նախաձեռնած ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի օբսիդիանի հանքավայրի 3-րդ տեղամասի օբսիդիանի արդյունահանման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ։

Մասնակցեցին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարաարության “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն“ ՊՈԱԿ-ի փորձագետ՝ Նելլի Նասիբյանը, Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ․Թադևոսյանը, Արագածավան համայնքի վարչական ղեկավար՝ Ա․Նազարյանը, Թալին համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Գ․Միրզախանյանը, “ՍԹՈՈՒՆ ԱՅԼՆԴ“ ՍՊԸ տնօրեն՝ Գ․Խաչատրյանը, “Գեոէկոնոմիկա“ ՓԲԸ գլխավոր տնօրեն՝ Ա․Բաղդասարյանը և համայնքի բնակիչները։

Մասնակիցների ցանկը կցվում է

Զեկուցումներ՝

Բացման խոսքով հանդես եկավ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ․Թադևոսյանը։

Ողջունելով մասնակիցներին՝ պարոն Թադևոսյանը բացեց քննարկումը, ներկայացրեց լսման մասնակիցներին և խոսքը փոխանցեց “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի փորձագետ՝ Նելլի Նասիբյանին։

-Բարև Ձեզ, ներկայանամ՝ Շրջակա միջավյրի նախարարության փորձաքննության կենտրոնի տվյալ գործի փորձագետ։ Հակիրճ ներկայացնեմ, թե ինչպես է ընթացել փորձաքննությունը։ Նախատեսվող գործունեությունը փորձաքննվել է 2014թ․-ին ընդունված “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության“ մասին օրենքի դրույթներին համապատասխան։ Այսինքն փորձաքննությունը ընացել է 2 փոիլով՝ նախնական և հիմնական։ Նախնական առաջադրանք, որի հիման վրա իրականացվել է, կազմվել և ներկայացվել է ՇՄԱԳ հաշվետվություն։ Փորձաքննության փուլում հաշվետվությունը ուղարկվել է նախարարությունների և Շրջակա միջավայրի նախարարության մի շարք վարչությունների, որոնց կողմից ստացված դիտողությունները և մեր կողմից ներկայացված առաջարկությունները հետ է վերադարձվել ընկերությանը, որպեսզի իրականացվի համապատասխան շտկումները, լրացումները և բացփողումները։ Եվս մեկ անգամ փորձաքննական կենտրոն ներկայացնելուց հետո կազմակերպվել է այս հանրային քննարկումը՝ թվով արդեն չորրորդը, կատարվել է պատշաճ ծանուցումներ, քննարկման մասին տեղեկությունը տեղադրվել է Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, տպագրվել է թերթում, ծանուցվել է նաև խոշորացված համայնքին։ Ուզում եմ նաև հավելել, որ հաշվետվությունում ներկայացված է բոլոր հնարավոր ազդեցությունները նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի բաղադրիչների վրա՝ հողային և ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի և կենսաբազմազանության, տրվել է համապատասխան միջոցառումները հնարավորինս նվազեցնելու և բացառելու այդ ազդեցությունները։ Իրականացվել է նաև գետնամերձ կոնցենտրացիաների համար նախատեսվող ցրման հաշվարկը, որին նաև քննարկումներին կանդրադառնանք։ Հակիրճ այսքանը։

 

Խոսքը փոխանցվում է “Գեոէկոնոմիկա“ ՓԲԸ գլխավոր տնօրեն՝ Ա․Բաղդասարյանին․

-Բարև ձեզ համայնքի հարգելի ներկայացուցիչներ։

Ես Արամ Բաղդասարյանն եմ, “Գեոէկոնոմիկա“ ՓԲԸ՝ նախագծող կազմակերպության գլխավոր տնօրենը։ Այս նախագծի շրջանակներում սա մեր չորրորդ հանդիպումն է, որի նպատակն է ձեզ ներկայացնել Արտենիի օբսիդիանի հանքավայրի 3-րդ տեղամասից օգտակար հանածոյի արդյունահանման լրամշակված նախագիծը։

  1. Տեղամասի օբսիդիանի որակն ու ֆիզիկամեխանիկական հատկությունները բավարարում են 41․07-90 ՕՍՏ-ի տեխնիկական պահանջներին և կարող է օգտագործվել արհեստագործական քարի արդյունահանման և դեկորատիվ գեղազարդային իրերի արտադրության համար։
  2. Տեղամասի օգտակար հանածոն իր ճառագայթահիգիենիկ հատկություններով համապատասխանում է նորմատիվ փաստաթղթի պահանջներին և կարող է օգտագործվել շինարարական աշխատանքներում առանց սահմանափակումների։
  3. Տեղամասի հինդրոերկրաբանական, լեռնաերկրաբանական և լեռնատեխնիկական պայմանները միանգամայն բարենպաստ են դրա բաց եղանակով մշակման համար։
  4. Օգտակար հանածոյի հաշվեկշիռային պաշարները կազմում են մոտ 78026 տ, օգտակար հանածոյի կորուստենրը բացահանքերի կողմերում և հատակում կազմում են միջինը 12%։ Մակաբացման ապարների ծավալը կազմում է 20,1հազ․մ
  5. Բացահանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 3950,0մօբսիդիանի զանգված, ծառայման ժամկետը՝ 7,8 տարի։ Տարեկան մարվող պաշարների քանակը 4489մէ։
  6. Մակաբացման ապարները ավտոինքնաթափերով տեղափոխվում են բացահանքի մոտակայքում գտնվող լցակույտ, տեղափոխման միջին հեռավորությունը կազմում 250մ։ Այնուհետև բացահանքի հատակում, համապատասխան հրապարակ ապահովելու պարագայում, նախատեսվում է իրականացնել ներքին լցակույտաձևավորում։
  7. Տեղամասից օգտակար հանածոյի արդյունահանումը նախատեսվում է իրականացնել էքսկավատոր-ավտոինքնաթափ համակցությամբ։
  8. Բացհանքում բոլոր լեռնային աշխատանքները պետք է կատարվեն բաց եղանակով մշակվող հանքավայրերի գործող անվտանգության միասնական կանոններին (ԱՄԿ) և շահագործման տեխնիկական տեխնիկական կանոններին (ՇՏԿ) խստիվ համապատասխան։

Այժմ ներկայացնեմ ՇՄԱԳ հաշվետվությունը, որը մշակվել է ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան։

Տեղամասը ներկայացված է գյուղատնտեսական նպատակների համար անօգտագործելի տարածքներով։ Այդպիսի տարածքներում բաց եղանակով տեղամասի շահագործումն առանձնակի բացասական ազդեցություն չի թողնում շրջակա միջավայրի վրա։ Տեղամասի տարածքը նաև զուրկ է շինարարական և կոմունիկացիոն կառույցներից։

Շահագործական աշխատանքների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարտահայտվի հիմնականում շարժիչներից մթնոլորտ գազերի արտանետմամբ։ Փոշեգոյացում կլինի ավտոտրանսպորտի աշխատանքի ժամանակ, պատրաստի արտադրանքի տեղափոխման ընթացքում։

Տեղամասի շահագործման ընթացքում շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազագույնի հասցնելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ բնապահպանական միջոցառումները․

  • պարբերաբար հսկել  մթնոլորտային օդի մաքրությունը բացահանքում, ավտոճանապարհներին և մակաբացման ապարների կուտակման տեղերում՝ պահպանելով օդում փոշու սանիտարական նորմը։ Փոշենստեցման նպատակով պարբերաբար կատարել ջրցանում,
  • օգտագործվող սարքավորումները (բուլդոզեր, էքսկավատոր, ավտոտրանսպորտ) աշխատացնել սարքին վիճակում,
  • օգտակար հանածոյի հանույթից հետ բաց լեռնային աշխատանքներով խախտված տարածքներում իրականացնել ռեկուլտիվացիոն աշխատանքներ։

Տեղամասի շահագործումը չի բերի տեխնածին վտանգավոր երևույթների առաջացման, իսկ նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացումը նվազագույնի կհասցնի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Վերջում հավելեմ նաև, որ կստեղծվեն աշխատատեղեր, որոնք կզբաղեցնեն հիմնականում համայնքի բնակիչները՝ համապատասխան որակավորում ունենալու դեպքում, լրացուցիչ մուտքեր կապահովվեն ինչպես պետական բյուջե, այնպես էլ համայնքային։

Շնորհակալություն, խնդրեմ, եթե հարցեր կան սիրով կպատասխանեմ։

Մեջբերում “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն“ ՊՈԱԿ-ի փորձագետ՝ Նելլի Նասիբյանի կողմից։

-Հավելենք, որ մենք ունենք 2 բացահանք։

Արձագանք Ա․ԲԱղդասարյանի կողմից․

-Ունենք բացահանքի 2 տեղամաս՝ հյուսիսային և հարավային լանջերին։ Անսպես ասած պաշարները հաստատվել են 2 բլոկով, մեկը ձորակի հյուսիսային լանջին է, մյուսը՝ հարավային։ Մենք ուրիշ ձև չենք կարող նախագծել, այդ բոլոր պաշարները պետք է արդյունահանվեն։

Հարց համայնքի բնակչի կողմից․

-Մոտավոր տարածքը գիտե՞ք որտեղ է։

Պատասխան Ա․Բաղդասարյանի կողմից․

-Տարածքը քարտեզներով և կորդինատներով ներկայացված է։

Հարց Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ․Թադևոսյանի կողմից։

-Այդ հանքի մակերեսն արդեն բացվա՞ծ է։

Պատասխան Ա․Բաղդասարյանի կողմից․

-Ոչ, մակաբացման ապարներ կան, այնտեղ նախկինում ինչ որ աշխատանքներ են եղել, այդ աշխատանքներից հետո իրականացվել է երկրաբանական հանույթ, այսինքն տոպո-մարկշեյդրական չափագրում է արվել, ըստ որի պարզվել է, որ այնտեղ արդյունահանում է տեղի ունեցել։ Դրանից հետո այդ քանակը ֆիքսել ենք՝ 78,26 հազար տոննա մնացորդային պաշար։

Հարց Ն․Նասիբյանի կողմից․

-Այսինքն նախկինում որոշակի արդյունահանման աշխատանքներ իրականացվե՞լ է։ Եվ աշխատանքները իրականացվելու են ապրիլից հոկտեմբեր ամիսների՞ն, և կրելու՞ են սեզոնային բնույթ։

Պատասխան Ա․Բաղդասարյանի կողմից․

Ոնց որ թե, այո՛։

Հարց Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ․Թադևոսյանի կողմից։

-Իսկ նախկինում մոտավորապես ե՞րբ է արդյունահանվել։

Պատախան Ա․Բաղդասարայանի կողմից․

-Դա եղել է 2017թ-ից առաջ։

Հարց Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ․Թադևոսյանի կողմից։

-Այսինքն ապօրինի արդյունահանու՞մ է եղել։

Պատասխան Ա․Բաղդասարյանի կողմից․

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, համապատասխան օրգանները կարող են պատասխանել, մենք ուղղակի ֆիքսել ենք, որ այդտեղ ինչ որ արդյունահանում եղել է։ Մեջբերում Արագածավան համայնքի վարչական ղեկավար՝ Ա․Նազարյանի կողմից․

-Որպես վարչական ղեկավար ցանկություն կունենայի, որ վերջին հանրային քննարկումանը մեր հանրությունն ակտիվ մասնակցություն ունենա, կարևոր հարցեր տան, որպեսզի հետագայում չդիտվի ուրիշ ձև։

Հավելում Ա․Բաղդասարյանի կողմից․

-Ցանկացած այս տեսակ գործունեության արդյունքում առաջացած ձեռնարկատիրությունը ենթադրում է նաև սոցիալական ծրագեր, որոնք ֆիքսվում են ինչպես նախագծում, այնպես էլ ընդերքօգտագործողի և պետության միջև կնքվող պայմանագրեգրում։

Հարց Թալին համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Գ․Միրզախանյանի կողմից․

-Ընդերքօգտագործման պայմանագրով ինչքա՞ն գումար է նախատեսված։

Պատասխան Ա․Բաղդասարյանի կողմից․

-Դեռ պետք է դրական եզրակացություն լինի, պետությունը պետք է թույլատրի, որ արդյունահանում լինի, և այդ ընթացքում կնքվում է պայմանագիր պետության և ընդերքօգտագործողի միջև։ Ես գիտեմ, որ 2 %-ի չափով բնօգտագործման վճարներից գալու է պետական բյուջե։

Հարց Ն․Նասիբյանի կողմից․

-Պարո՛ն Բաղդասարյան, տեղամասերը շահագործվելու՞ են հաջորդաբար։

Պատասխան Ա․Բաղդասարյանի կողմից․

-Այո, հաջորդաբար է շահագործվելու, առաջինը հյուսիսայի  լանջն է շահագործվելու, որպեսզի բնապահպանական վնաս չլինի, հետո արդեն անցնելու ենք ներքևի մասին։

Հարց համայնքի բնակչի կողմից․

-Իսկ աշխատանքները ե՞րբ եք սկսելու։

Պատասխան Ա․Բաղդասարյանի կողմից․

-Երբ որ այս ամեն ինչը վերջանա, հողի կատեգորիա պետք է փոխվի այնտեղ, կառավարության որոշում պետք է լինի, երևի գարնանը։

Ն․Նասիբյանը դիմելով համայնքի բնակիչներին՝ հարց է բարձրացնում․

-Դուք, ավելի շատ ծանոթ լինելով տեղանքին, ի՞նչ կարծիքի եք որևէ խոչընդոտ կա բնապահպանական տեսանկյունից, օրինակ գրունտային ջրեր, հստակ պահպանվող տարածքներ։

Պատասխան համայնքի բնակչի կողմի․

-Դե բնական է չկան, որովհետև տեղամասում մի քանի հանքեր են գործում, ինձ թվում է, եթե խնդիր լիներ չէին գործի, քանի որ ՀՀ օրենքով կարգավորվում է այդ ամենը և եթե ՇՄԱԳ-ով դրական եզրակացությունը լինում է ուրեմն նորմալ է, և չի խախտվի ոչ մի նորմատիվ։ Ու այդ տեղանքը գյուղից բավական հեռու է։ Մեջբերում Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ․Թադևոսյանի կողմից։

-Քանի որ տնօրենը եկավ, անցած լսումների ժամանակ մի քանի բան ենք արձանագրել, դա էլ ներկայացնեմ․

Երրորդ լսումից առաջ տնօրենը համայնքին ավտոբուս էր նվիրել, ուղղակի իր արդյունավետությունը քիչ էր և մենք հետ ենք վերադարձրել այն, դրանից հետո պայմանավորվածություններ են եղել բնակչության և տնօրենի միջև՝ համայնքում սոցօգնության և ներդրումների մասով։ Տնօրենն արդեն ի ներդրումն է ուեցել  մշակույթի տան շինարարության մասով, այդ ամենը ողջունելի է և կխնդրեմ ներկայացնել։

Արձագանք “ՍԹՈՈՒՆ ԱՅԼՆԴ“ ՍՊԸ տնօրեն՝ Գ․Խաչատրյանի կողմից․

-Մենք արդեն մեր ներդրումը կատարել ենք համայնքի հաշվին, բացի դրանից նաև համայնքապետի հետ համաձայնության ենք եկել մի ուրիշ բարի գործ կատարել։ Ճիշտ է դա արվել է Թալին համայնքի համար, դրանով արդեն հենց համայնքապետարանն է զբաղվում՝ 1000-1500 հոգի անվճար բուժզննում կանցնեն և հետագա բուժումները կլինեն 10-50% զեղչված՝ մեր ընկերության հաշվին։ Նաև այն ընտանիքները, որոնք որ ի վիճակի չեն գնան հասնեն Երևան, ամսական 1 անգամ Թալինի հիվանդանոցում կլինի բաց դռների օր, որտեղ բժշկական անձնակազմը սարքավորումներով կգան և կիրականացնեն բուժզննումներ։ Մեջբերում Թալին համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Գ․Միրզախանյանի կողմից․

-Խոսքս վերաբերվում է մեր համայնքի ղեկավարի կողմից որդեգրած քաղաքականությանը, որ համայնքում ցանկացած բիզնես գործունեություն ենթադրում է նաև աջակցություն համայնքին՝ բիզնեսի շահույթից։ Տնօրենն արդեն ներկայացրեց ծրագիրը և դա շատ ողջունելի է։ Բարի աշխատանքային գործունեություն եմ ցանկանում Ձեզ։

Ն․Նասիբյանը դիմում է բնակավայրի ղեկավարին․

-Դուք որևէ դիտարկում կամ առաջարկություն ունե՞ք։

Պատասխան Արագածավան համայնքի վարչական ղեկավար՝ Ա․Նազարյանի կողմից․

-Ես որևիցե խնդիր չեմ տեսնում, կարևորը բիզնեսը գործի և մեր համայնքի համար ծառայի, տեսնում ենք արդեն սկիզբն արված է և կցանկանայինք, որ մեր համայնքին և խողովրդին չանտեսեն և մեր կողքին կանգնած լինեն։

Մեջբերում Ն․Նազարյանի կողմից․

Ես ամփոփեմ։ Ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում ձեր առաջարկություններն ու դիտողությունները կարող եք ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոն։ Եթե որևէ այլ հարցեր կամ կարծիքներ չկան, ամփոփենք հանրային լսումները։

Քանի որ հարցեր չկան պարոն Թադևոսյանն ամփոփեց նիստը։

Ի պատասխան պարոն Թադևոսյանի հարցմանը՝ ներկաները տվեցին իրենց համաձայնությունը նախատեսվող գործունեությանը։

Նախաձեռնողները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և հանրային լսումն ավարտվեց։



Կից փաստաթղթեր՝
(1.41 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner