Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով , և ՀՀ կառավարության 29.12.2011 թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով , հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր , քաղաքաշինության պետական կոմիտեի 15.01.2018թ. գրությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Հաստատել Թալին քաղաքի 02-003-0212-0604 և 02-003-0212-0608 ծածկագրերի տակ գտնվող 0.4976 հա և 0.2002 հա հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը գյուղատնտեսական նշանակության վարելահող և արոտավայր հողերից , բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման հողերի : 2.Թալին համայնքի ղեկավարին ` << Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն , նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում , և կատարել հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ -6 Դեմ -0 Ձեռնպահ -0 1.Արամյան Արամ 2.Գրիգորյան Աշոտ 3.Գրիգորյան Նարեկ 4.Գասպարյան Արարատ 5.Գևորգյան Թամարա 6.Ավետիսյան Գաբրիել |