Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 ապրիլի 2025 թվականի N 30

“ՊԵՐԼԻՏ ՍԹՈՈՒՆ” ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՐԱԳԱԾԻ ՊԵՌԼԻՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2-ՐԴ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

“ՊԵՐԼԻՏ ՍԹՈՈՒՆ” ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Արագածի պեռլիտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների վերաբերյալ /2-րդ քննարկում/

2025թ. ապրիլի 15-ին՝ ժամը 12-00-ին, Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ “ՊԵՐԼԻՏ ՍԹՈՈՒՆ” ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Արագածի պեռլիտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային քննարկման վերաբերյալ հայտարարությունը հասանելի է եղել հանրության համար, ինչպես  նաև տեղադրված է եղել Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, իսկ շահագրգիռ հանրությունը հնարավորություն է ունեցել մինչ հանրային լսումն իր առաջարկությունները, դիտողություններն ու կարծիքները գրավոր ուղարկել նաև Թալինի համայնքապետարան, ինչպես նաև նախօրորք գրանցվել հանրային քննարկումներին մանսակցելու համար։

Հանրային քննարկմանը ներկա էին “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյանը, Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Գագիկ Միրզախանյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Մանուկ Խոեցյանը, Արագածավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը “Պերլիտ Սթոուն” ՍՊԸ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ՇՄԱԳ իրականացնող կազմակերպության անկախ փորձագետ Սահարուն Գևորգյանը, վարչական շրջանի բնակիչներ, շահագրգիռ հանրքությունը։

Հանրային լսման պատասխանատու՝ “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյանը, հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը և փորձաքննական գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքները։

 Նա նշեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախատեսվող գործունեությունը դասակարգվում է Ա կատեգորիայի, Օրենքով փորձաքննության իրականացման համար նախատեսված է 80 աշխատանքային օր։ ՇՄԱԳ հաշվետվությունն օրենքով սահմանված կարգով ներկայացվել է շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումներին և տարբեր գերատեսչություններ՝ կարծիքներ ստանալու համար։ Փորձաքննության իրականացման արդյունքում հաշվետվության վերաբերյալ եղել են առաջարկություններ և դիտողություններ, որոնց հիման վրա այն ներկայացվել է նախաձեռնողին՝ լրամշակման։ Լրամշակված հաշվետվությունը ներկայացնելուց հետո, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվել են հանրային լսումներ։ Նա ներկայացրեց նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, թե ՇՄԱԳ հաշվետվությամբ ինչ է նախատեսվում իրականացնել, նշեց, որ 1-ին հանրային լսման արդյունքում համայնքի ավագանին տվել է իր նախնական համաձայնությունը և այսօր արդեն անցկացվում է 2-րդ հանրային լսումը։

 Մասնագետը նշեց, որ տեղեկատվության արդյունահանման տարածքը սահմանակից է ջրային նպատակային նշանակության հողերին, ավելի հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով փորձաքննական կենտրոնը հարցում է կատարել համապատասխան լիազոր մարմին պարզելու՝ տարածքին հարակից ջրային հողերի, հնարավոր հիդրոտեխնիկական կառույցների (ջրանցք, հեղեղատար, սելավատար և այլն) առկայության վերաբերյալ։ Նշված տեղեկատվության վերաբերյալ համայնքի և բնակավայրի մասնաագետների հետ ծավալվեց քննարկում, նախաձեռնողը տեղեկացրեց, որ տեղյակ չի եղել հարակից ջրային նպատակային նշանակության հողերի առկայության վերաբերյալ։

Այնուհետև նախագծի մանրամասները և բնապահպանական հարցերը ներկայանելու նպատակով Արմինե Վարդանյանը խոսքը փոխանցեց ՇՄԱԳ իրականացնող կազմակերպության անկախ փորձագետ Սահարուն Գևորգյանին։

Գևորգյանը հակիրճ ներկայացրեց նախագծով նախատեսված գործունեությունը՝ արդյունահանման տեխնիկատնտեսական ցուցանիշները։ Ներկայացրեց, որ հանքավայրի արդյունահանման աշխատանքների հնարավոր բացասական ազդեցությունները հիմնականում կապված են լինելու լեռնակապիտալ աշխատանքների, արդյունահանման, բեռնման-բեռնաթափման հետ։ Շահագործման ընթացքում նախագծով նախատեսվում է օդային ավազանի, հողային և ջրային ռեսուրսների աղտոտումից, բուսական և կենդանական աշխարհի պահպանման, թափոնների կառավարման, աղմուկի մակարդակի, արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների և մոնիթորինգի իրականացնում։

Նշված հարցերի շուրջ ՊՈԱԿ-ի մասնագետի, համայնքի ներկայացուցիչների հետ ծավալվեց քննարկում, ինչն ամողջությամբ տեսաձայնագրվել է ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից։

“Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ՝              Արմինե Վարդանյան

Նախաձեռնող՝

“Պերլիտ Սթոուն” ՍՊԸ ներկայացուցիչ՝                    Անդրանիկ Հովհաննիսյան



Կից փաստաթղթեր՝
(931.72 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner