Նկատի ունենալով Թալինի թիվ-2 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանի աշխատանքում տեղ գտած շարունակական բնույթ կրող թերությունները , որի համար Ա. Հովհաննիսյանը համայնքի ղեկավարի 18.11.2016թ. թիվ - 48 կարգադրությամբ ստացել է խիստ նկատողություն , ինչպես նաև նկատի ունենալով , որ Ա. Հովհաննիսյանը ձախողել է մանկապարտեզի 2017թ. գնումների կազմակերպման գործընթացը , որի հետևանքով անորոշ ժամկետով հետաձգվում է մանկապարտեզի աշխատանքների վերսկսումը և խաթարվում մանկապարտեզի բնականոն աշխատանքը , ղեկավարվելով < Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետի , 35-րդ հոդվածի 11-րդ կետի ,ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և ՀՀ կառավարության 10.02.2011թ N-168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ գլխի դրույթներով ,համաձայն որի գնումների գործընթացի կազմակերպման պատասխանատուն հիմնարկի ղեկավարն է , համայնքի ավագանին որոշում է `
1.Տալ համաձայնություն Թալինի թիվ-2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար :
2 .Տալ համաձայնություն , մինչև մանկապարտզի տնօրեն նշանակելը տնօրենի աշխատանքային պարտականությունները դնելու Ամալյա Սահակյանի վրա :
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :