Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինության ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26.05.2021թ. N1/փ-158 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 02-003-0220-0246 ծածկագրի տակ գտնվող 0,06 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից, էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի հողերի: 2.Առաջարկել հողի սեփականատեր ,,Շարոսոլար՚՚ ՍՊԸ-ին եռամսյա ժամկետում վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (1221-23,75 x 600քմ=718350) 718350 դրամ (յոթ հարյուր տասնութ հազար երեք հարյուր հիսուն դրամ): 3.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներորդ օրվանից :
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա.Ներսիսյանը |