Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 30.11.2006 թ. N-1728-Ն որոշումը <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ք. Թալին Խանջյան փող. 16/1 հասցեում գտնվող, 02-003-0024-0302 ծածկագրով հողամասից առանձնացված 25.3 քմ հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված ջրային նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին ՝ քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 3-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարչտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական փոփոխություն : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : |