Ղեկավարվելով << Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի, հողի հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 22.06.2012թ.N 822-Ն որոշման դրոււյթներով ,հիմք ընդունելով Թալին համայնքի բնակիչներ Աշոտ Գևորգի Գրիգորյանի , Հովհաննես Ռաֆիկի Պողոսյանի , Ցողիկ Վաչագանի Գալոյանի , Վարուժան Խաչատրյանի դիմումները և <<Թալին Ջրշին >> ԲԲԸ գրությունը համայնքի ավագանին որոշում է ` 1. Թալին համայնքի բնակիչ Աշոտ Գևորգի Գրիգորյանին պատկանող շինության գույքահարկի տույժի գումարի ` 57125 դրամի չափով տրամադրել արտոնություն : 2.Թալին համայնքի բնակիչ Հովհաննես Պողոսյանին պատկանող Մերսեդես Բենց մակնիշի փոխադրամիջոցի վճարման ենթակա գույքահարկի գումարի ` 174524 դրամի չափով տրամադրել արտոնություն : 3.Թալին համայնքի բնակիչ Ցողիկ Գալոյանին պատկանող հողամասերի հողի հարկը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարի ` 13032դրամի չափով տրամադրել արտոնություն : 4. Թալին համայնքի բնակիչ Վարուժան Խաչատրյանին պատկանող հողամասերի հողի հարկը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարի ` 20000դրամի չափով տրամադրել արտոնություն : 5.<<Թալին Ջրշին >>ԲԲԸ-ին պատկանող շինության գույքահարկի տույժի գումարից ` 300000 դրամի չափով տրամադրել արտոնություն: 6.Սույն որոշում ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ -5 Դեմ -0 Ձեռնպահ -0 1.Արամյան Արամ 2. Գրիգորյան Նարեկ 3.Գասպարյան Արարատ 4.Գրիգորյան Մանվել 5.Ավետիսյան Գաբրիել
|