Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 10-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2017 թվականի N 10-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  21-րդ  կետի  և 43-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կետի պահանջներով , ՀՀ  հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8 –րդ կետի դրույթներով , նկատի ունենալով , որ օտարվող հողամասը ընդգրկված չի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում , չի գտնվում ինժեներատեխնիկական , տրանսպորտային և այլ կոմունիկացիոն  օբյեկտների  օտարման գոտիներում , չի հակասում քաղաքաշինական նորմերին , չի առաջացնում կամավոր կամ հարկադիր սերվիտուտ ,  չի խանգարում այլ անձանց իրավունքները , հիմք ընդունելով Արտուշ Թադևոսի  Վարդանյանի և Սուրեն Գագիկի Վարդանյանի   դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը  ,համայնքի ավագանին որոշում է `

1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն համարվող  02-003-041-258-ից ծածկագրով , Մ. Քոթանյան 11/20 հասցեում գտնվող 152 քմ բնակավայրի նշանակության , խառը կառուցապատման հողատարծքը ուղղակի վաճառքով `
1.1հողի արժեքը - 528 դրամ x 152 քմ =  80256 դրամ
1.2 գույքի գրանցման ծախսեր 56000 դրամ
Ընդամենը 136256 դրամ արժեքով օտարել Արտուշ Վարդանյանին և  Սուրեն Վարդանյանին:
2.Սույն որոշւմը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -7

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner