Ղեկավարվելով ՀՀ հողային ճրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 13․05․2026թ-ի թիվ 2 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1. Թալին համայնքի Լուսակն բնակավայրի 02-052-0119-0142 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,53838 հա, որից 0,4295 հա արոտավայր և 0,10888 հա վարելահող գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 20 տարի ժամկետով, տարեկան 9,000 (ինը հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Արտաշես տիգրանի Հայրապետյանին։
2. Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 13,500 ( տասներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։ 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: