2026 թվականի օգոստոսի 4-ին «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիդ Ռուդիկի Գազարյանը դիմել է Թալինի համայնքապետարան, իր կողմից վարձակալած անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 02052024-02-0068 վկայականի համարով, 12․199 հա մակերեսով հողամասի վարձակալության մասին 2024 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագիրը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի 2026 թվականի ապրիլի 17-ի թիվ 937-Ա հրամանը և «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիդ Ռուդիկի Գազարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Լուծել «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիդ Ռուդիկի Գազարյանի և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի լիազորված անձ Գագիկ Մարատի Միրզախանյանի միջև 2024 թվականի ապրիլի 22-ին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիրը /գրանցամատյանի № 1008/:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: