Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 16
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09 դեկտեմբերի 2024 թվականի N 16

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՎԱԶՆԵՐԻ ՀԱՆՔԵՐԵՎԱԿՄԱՆ ԳԵՏԱՓ-1 ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ 2-ՐԴ ԼՍՈՒՄ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 Գետափ բնակավայր                                                                                         25.11.2024 թ.                                                                                                                                                                                     

 

          Սույն թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին,«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով Վանանդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ՌԱՀ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝Արագածոտնի մարզի Գետափի շինարարական ավազների հանքերևակման Գետափ-1 տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներիշրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը:

Բացման խոսքով հանդես եկավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վարդան Հարությունյանը։ Նա նշեց, որ փորձաքննության գործընթացն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով և ներկայացրեց փորձաքննության գործընթացը, նշեց, որ փորձաքննության գործընթացին մասնակցել են պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և ՇՄՆ ստորաբաժանումները, խոսեց նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և բնապահպանական ռիսկերի մասին։ Փորձաքննության իրականացման արդյունքում հաշվետվության վերաբերյալ եղել են առաջարկություններ և դիտողություններ, որոնց հիման վրա հաշվետվությունը  ներկայացվել է նախաձեռնողին լրամշակման: Նշեց, որ նախաձենողը ՇՄԱԳ-ում նախատեսել է մի շարք մեղմացուցիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմելու և նվազեցնելու հնարավոր ազդեցությունները։ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջարկություններ ունենալու դեպքում կարող են դրանք ներկայացնել բանավոր կամ ուղարկել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստին և խոսքը փոխանցեց նախաձեռնողի ներկայացուցիչներին։

Նախաձեռնողի ներկայացուցիչը ներկայացրեց գործունեության բնապահպանական ռիսկերի նվազեցմանն ուղղված նախատեսվող միջոցառումները՝ մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, հողի որակի հետ կապված։

Ուսումնասիրության նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին Գետափի շինարարական ավազների հանքերևակման Գետափ-1 տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ մանրանասն տեղեկատվություն: Նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելուց հետո Հարությունյանը խոսքը փոխանցեց ներկաներին՝ իրենց առաջարկությունները, դիտողությունները ներկայացնելու և հուզող հարցերը հնչեցնելու համար։ Ներկաների կողմից հարցեր և առաջարկություններ չհնչեցին, ինչին ՊՈԱԿ-ի մասնագետը դիմելով ներկաներին հայցվող տարածքի հողերի գործառնական նշանակության պտղատու այգիների վերաբերյալ՝ ի պատասխան ներկաները հավաստեցին, որ հայցվող տարածքը ծառապատ չէ և վաղուց տարածքը չի օգտագործվում գյուղատնտեսական նպատակներով:

ՎՀարությունյանըամփոփեցհանրայինլսումը և շնորհակալություն հայտնեց ներկաներին։

Հանրային լսումը ամբողջությամբ տեսաձայնագրվել է: Արձանագրությանը կցված է հանրային լսումների մասնակիցների ցանկը։ Հանրային լսմանը մասնակցում էին ազդակիր համայնքի բնակիչներ, համայնքի և նախաձեռնողի ներկայացուցիչները։

 

 

 

 

Վարող և քննարկումների պատասխանատու՝                     ՎՀարությունյան

 

 

«ՌԱՀ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն՝                                      Ա Ղևոնդյան



Կից փաստաթղթեր՝
(48.00 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner