Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

12 ապրիլի 2023 թվականի N 3

ՄԱՍԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ 1 ՓԲԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, ապրիլի 12-ին Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ «Ի էյ էներջի ըդվայզորի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի վարչական տարածքում «Այգ-1» արևային կայանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ Հանրային քննարկումը վարեց Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներ, համայնքի վարչական ղեկավարներ, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, «Ի էյ էներջի ըդվայզորի» ՍՊԸ-ի, «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի և «ՇՄԱԳ»-ի ներկայացուցիչներ, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ «Մասդար Արմենիա 1» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանի և տարածաշրջանի ամենախոշոր արևային կայանի` «Այգ-1»-ի կառուցման և շահագործման ընթացքին վերաբերող մի շարք մանրամասներ, դրա հետևանքով առաջացող հնարավոր դրական և բացասական ազդեցությունները։ Քննարկման ընթացքում եղավ նաև հարց ու պատասխանի ժամ, մասնակիցները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը և մասնագետների կողմից ստացան պատասխաններ։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner