Այսօր: Ուրբաթ, 15 Մայիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԱՇՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ 14-ՐԴ ՓՈՂՈՑ 51 ՄԱՌԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՍԱՍՈՒՆԻԿ ՍԱՂԱԹԵԼԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18 մայիս 2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18 մայիս 2006թ. թիվ 731-Ն որոշումը, Սասունիկ Սաղաթելի Իսրայելյանի 09 ապրիլ 2026 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սասունիկ Սաղաթելի Իսրայելյանի կողմից Թալին համայնքի Աշնակ բնակավայր 14-րդ փողոց 51 մառան հասցեում գտնվող, 02-011-0083-0102 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 965․6քմ հողամասում ինքնակամ կառուցված մառանը, ավտոտնակը, հարթակը, զուգարանը և երկու պարիսպները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Սասունիկ Սաղաթելի Իսրայելյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք Աշնակ բնակավայր 14-րդ փողոց 51 մառան հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-011-0083-0102 ծածկագրով 965․6քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր 123․6քմ արտաքին մակերեսով շինությունները՝ մառանը - 51քմ, ավտոտնակը - 60․2քմ, հարթակը - 5․6քմ, զուգարանը - 5քմ և երկու պարիսպները – 1․8քմ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Սասունիկ Սաղաթելի Իսրայելյանի սեփականություն և

-հողի արժեքը՝ 965․6քմ x 218 = 210501 (երկու հարյուր տաս հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ:

-շինության արժեքը՝ 123․6քմ x 1262 = 155983(մեկ հարյուր հիսունհինգ հազար ինը հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ:

-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`76270 (յոթանասունվեց հազար երկու հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ,

-ընդամենը` 442754 (չորս հարյուր քառասուներկու հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամով օտարել Սասունիկ Սաղաթելի Իսրայելյանին:

2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner