|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 մարտի 2019 թվականի N 14-Ա |
<<ԱՆՀԱՅՏ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ>> ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով որ ք. Թալին Չարենցի փողոց 28 հասցեում գտնվող 02-003-040-ից ծածկագրից առանձնացված 0.3960 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաց է թողնվել և չի արտացոլվել ՀՀ կառավարության 09.03.2006թ. N 435-Ն որոշման մեջ որպես համայնքին անհատույց փոխանցվող հողամաս, ինչպես նաև հաշվի առնելով որ համայնքապետարանում այն հաշվառված է <<Անհայտ սեփականատերեր>> հողամաս, ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1. Թալին համայնքի 02-003-040-ից ծածկագրից առանձնացված, Չարենցի փողոց 28 հասցեում գտնվող 0.3960 հա հողամասը ճանաչել համայնքի սեփականություն: 2.Թալին համայնքի ղեկավար Ս. Արամյանին ` ապահովել նշված հողի նկատմամբ Թալին համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
|
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|