ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1
«ՍՈԼԵՅ» ՍՊԸ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ Սաիդներ Դաշտամիջյան փողոց թիվ 2 հողամաս հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման առաջին հանրային քննարկման։
02․04.2025թ․ Թալին համայնք,
Թալին բնակավայր
2025թ. Ապրիլի 2-ին ժամը 12։45-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀՕ- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) ՀՀ Օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343 - Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի ունեցավ «ՍՈԼԵՅ» ՍՊ Ընկերության կողմից, նախատեսվող, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ Սաիդներ Դաշտամիջյան փողոց թիվ 2 հողամաս հասցեում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին Թալին համայնքապետարանի ներկայացուցիչներ, Ձեռնարկողի ներկայացուցիչներ, բնակիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ Համայնքապետարանի ներկայացուցիչ Գագիկ Միրզախանյանը, ներկայացրեց, որ Դաշտադեմ բնակավայրում նախատեսվում է Արևային ֆոտովոլտային կայանի կառուցում, որի օդային գծի մի մասը անցնելու է Թալին բնակավայրի տարածքով, համայնքային հողերով։Նշեցհամայնքում ստեղծվելիք նոր աշխատատեղերի անհրաժեշտությունը։ Նշեց, որ ակնկալում են 5 միլիոն դրամի աջակցություն համայնքին, ինչը հնարավորություն կտա համաչափ զարգացնել նաև բնակավայրերը։
«Նովալ» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրեց, որ օդային գծի մոտ 1կմ հատվածը անցնելու է Թալին բնակավայրով, ինչով էլ պայմանավորված է Թալին բնակավայրում իրականացվելիք այս հանրային քննարկումը։ Ներկայացրեց ՇՄԱԳ-ի կարգավորման օրենսդրական դաշտը, հանրային քննարկումների անհրաժեշտությունը։ Ներկայացրեց հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։ Նշեց որ հանրությունը իրեն հուզող բոլոր հարցադրումները կարող է ներկայացնել բանավոր, ինչպես նաև գրավոր՝ քսան օրյա ժամկետում։
Համայնքի ներկայացուցիչները հավանություն տվեցին նախագծի իրականացմանը։
Գագիկ Միրզախանյանը ՝ շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար և եզրափակեց հանրային քննարկումը։
Թալին համայնքապետարանի
Ներկայացուցիչ ՝ Գագիկ Միրզախանյան ——————————
Արձանագրող՝ Գագիկ Միրզախանյան —————————
Ձեռնարկողի ներկայացուցիչ՝ Գևորգ Աղաբեկյան —————————