Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներով և 37-րդ հոդվածով,
ՈՐՈՇՈւՄ ԵՄ ՝
1.Թալին համայնքի ղեկավարի 2022թվականի դեկտեմբերի 13-ի «Թալինի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 257-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Ստեղծել համայնքապետարանի խնամակալության և հոգաբարբության մարմնին կիծ գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, բաղկացած 8 հոգուց հետևյալ կազմով»՝
Հանձնաժողովի նախագահ՝ Սպարտակ Ավետիսյան
տեղակալ՝ Նելլի Մելքոնյան
քարտուղար՝ Լիլիթ Բաղդասարյան
անդամներ՝ Լիլիթ Բաղդասարյան
Թամարա Կարապետյան
Հերմինե Գալոյան
Լիլիթ Գրիգորյան
Ալվարդ Գասպարյան
2.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ղեկավարի 13.12.2022թ.-ի «Թալինի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 257-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ 19.12.2022թ.-ի N 276-Ա, 20.02.2024թ.-ի N 260-Ա և 17.11.2025թ.-ի N 2220-Ա որոշումները։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։