Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N-2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող թիվ 624771 իրավունքի պետական գրանցման վկայականով անշարժ գույքին տրամադրել՝ Թալին համայնք, գյուղ Արագածավան, Խ․Աբովյանի փողոց, 1 բնակելի տուն հասցե։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: